Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.04.2023 | 00:01

Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, բոլոր աստղերից էլ առավել,Եվ արցունքներն իմ ծանր, դառնահեծ, այտերս են այրում, Հոգիս Քո առջև մեղա է գալիս, ողորմեա ինձ Տե՛ր, շատ եմ աղաչում,

Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, ամբողջ աստղերից էլ առավել:

Դուռն ողորմության բաց հոգուս առջև, մեղքերի համար պիտ ապաշխարել,

Տե՛ր Բազմաողորմ, գթությունը Քո հեղիր ինձ վրա, որպեսզի փրկվեմ, չկա կործանում,

Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, ամբողջ աստղերից էլ առավել,

Եվ արցունքներն իմ ծանր, դառնահեծ, այտերս են այրում:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3608

Մեկնաբանություններ